MIX FACADE LATEX ներկ

Ծավալը
Ինֆո Մթնոլորտակայուն լատեքսային ներկ՝ արտաքին հարդարման աշխատանքների համար։

Մանրամասներ

Բնութագիր: Չեն խոչընդոտում օդափոխանակությանը։ Օժտված են բարձր ծածկողականությամ նախնական գույնի երկարաժամկետ պահպանման հատկությամբ։ Ժամանակի ընթացքում չեն կորցնում նախնական տեսքը, չեն դեղնում։ Էկոլոգիապես մաքուր են և անվտանգ։
Տեսակ: Մթնոլորտակայուն լատեքսային ներկ՝ արտաքին հարդարման աշխատանքների համար։
Նշանակություն: Շինությունների ներքին (բետոն, գիպս, ծեփամածիկ, փայտ, պաստառ) և արտաքին մակերեսների (սվաղ, բետոն, աղյուսաշարվածք, բետոնասալ)՝ մասնավորապես առավել ինտենսիվ լվացման կարիք ու շահագործման բարձր ցուցանիշ ունեցող մակերեսների ներկման համար։
Բաղադրիչներ: Ակրիլային սոպոլիմեր և անօրգանական լցանյութեր։
Ծածկույթ: Փայլատ և սպիտակ:
Օգտագործումը: Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր, մաքուր, զերծ խոնավ և յուղային հատվածներից։ Հարկավոր է նախապես հեռացնել հղկման արդյունքում առաջացած փոշին, փխրուն և ոչ կայուն շերտերը, ճաքերն ու խորշերը հավասարեցնել ծեփամածիկով։ Խիստ ներծծվող մակերեսները անհրաժեշտ է նախ մշակել հեղուկ նախաներկով։ Օգտագործելուց առաջ ներկը լավ խառնել։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել ներկի զանգվածի 10%-ի չափով ջուր։ Ավելացվող ջրի քանակը մեծապես կախված է կիրառման եղանակից և մակերեսի տեսակից։ Աշխատանքը կարելի է կատարել վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով, ըստ պահանջի՝ 1-2 շերտով։ Ներկման աշխատանքները կատարել +5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային և օդի խոնավության ոչ ավել քան 80% պայմաններում։ Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով։
Չորացման ժամանակ: 1 ժամ
Լվացքի աստիճան: 1
Սպասարկում: 130-160g/m²