M10 ECONOM

Ծավալը
Ինֆո Սալիկի սոսինձ ներքին և արտաքին աշխատանքների համար։

Մանրամասներ

Բնութագիր: Սալիկի սոսինձ ներքին և արտաքին աշխատանքների համար։
Նշանակություն: Նախատեսված են հախճասալերը, կերամիկական և խճանկարային սալիկները՝ լոգարաններում, խոհանոցներում, սանհանգույցներում և այլ սենյակներում պատերի, բետոնե հատակների, աղյուսի, ծեփի վրա շարելու համար։ Նախատեսված են շինության ներքին և արտաքին ծածկույթների (գիպս, գիպսակարտոն, սվաղ և ամուր, չդեֆորմացվող մակերեսներ) վրա սալիկների (կերամիկական սալիկներ, բնական և արհեստական քարեր) փակցման աշխատանքների համար։
Բաղադրիչներ: Պորտլանդ ցեմենտ, սիլիկատային ավազ և մոդիֆիկացնող, պոլիմերային սոսինձ, ցելյուլոզային հավելանյութեր։
Օգտագործումը: Մակերեսը պետք է լինի չոր և ամուր, նախապես մանրակրկիտ մաքրված ներկից, յուղից և փոշուց։ Հիմքը անհրաժեշտ է մշակել հեղուկ նախաներկով (ակրիլատ)։ Աշխատանքային մակերեսը հարկավոր է թեթևակի թրջել (բացառությամբ գիպսաստվարաթղթե հիմքերի)։ Պակաս կրողունակ կամ թույլ կլանող, ինչպիսիք են օրինակ հարթ բետոնե կամ ջրակայուն գիպսաստվարաթղթե մակերեսները, խորհուրդ է տրվում նախօրոք պատել Beton-Kontakt հատիկավոր նախաներկով՝ սոսնձի հետ համակցման և առավել բարենպաստ մակերես ապահովելու համար։ Սոսնձման աշխատանքները սկսել մակերեսի նախապատրաստումից առնվազն 4-5 ժամ անց։
Չորացման ժամանակ: 72 ժամ հետո
Սպասարկում: Ջրի ծախսը՝ 5․5-7լ=25 կգ / Ծախսը՝ 6-7կգ/1մ² հաշվարկով / Պատված շերտի հաստությունը՝ 4մմ-ից մինչև 8մմ