Բնութագիր:
                            Ձեռքի և ավտոմատ կայաններով (մեխանիզացված) օգտագործման ՈՒՆԻՎԵՐՍԱԼ գիպսային սվաղ։
                        
                                            
                            Հատկություններ:
                            Օգտագործվում է շինության ներսում, ոչ ավել, քան 75% խոնավության պայմաններում: Օժտված է ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ հատկությամբ: Ջրակայուն չէ: Պատրաստի շաղախի հետ աշխատանքի ժամանակը՝ մինչև 30րոպե: Վերջնական չորացումը շերտի 2.5սմ հաստության դեպքում (օդի ջերմաստիճանի +22˚C-ից ոչ պակաս և 65% - ից ոչ բարձր հարաբերական խոնավության պայմաններում) տեղի է ունենում 7 օրվա ընթացքում * : Գիպսոմիքսի արագ չորացման համար հարկավոր է ապահովել տարածքի բնականոն օդափոխությունը:
                        
                                            
                            Նշանակություն:
                            Պոլիմերային հավելումներով ձեռքի և ավտոմատ կայաններով (մեխանիզացված) օգտագործման ՈՒՆԻՎԵՐՍԱԼ գիպսային սվաղ, նախատեսված շինության ներսի չոր հիմքով, հիմնական պատերի և առաստաղների նախնական ծեփամածման համար: Հարմար է բետոնի, տուֆի, ցեմենտավազային հիմքերի, աղյուսե, գաջած և այլ մակերեսների առաջնային հարդարման համար, գիպսային և կավճային (վերջնահարդարման) ծեփամածիկների օգտագործումից առաջ:
                        
                                            
                            Բաղադրություն:
                            Գիպսային հիմքով, պոլիմերային հավելումներով խառնուրդ։
                        
                                            
                            Մակերեսի նախապատրաստում և Օգտագործում:
                            Աշխատանքն իրականացնել օդի ջերմաստիճանի +10˚C-ից ոչ պակաս և 75% - ից ոչ բարձր հարաբերական խոնավության պայմաններում: Ձեռքի աշխատանքների համար. սենյակային ջերմաստիճանի ջրին աստիճանաբար ավելացնել չոր շաղախը, խառնիչի օգնությամբ խառնել, մինչև համասեռ զանգված ստանալը, ծեփել չժանգոտվող շպատելի (մածկաթիակի) օգնությամբ: Նախապես մաքրել մակերեսը փոշուց, կեղտից, այլ, ոչ կայուն գոյացություններից (օր. հին պաստառի մնացորդներ, յուղաներկ և այլն), վերացնել հիմքի թույլ հատվածները, մակերեսը դարձնելով մաքսիմալ կրողունակ, անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հեղուկ նախաներկ: Կլանման ցածր աստիճան ունեցող, ինչպիսին են օրինակ հարթ բետոնե կամ ջրակայուն գիպսաստվարաթղթե մակերեսները, խորհուրդ է տրվում նախօրոք պատել “Beton-Kontakt” հատիկավոր նախաներկով` համակցման առավել բարենպաստ մակերես ստանալու համար: 
                        
                                            
                            Խառնուրդի կենսունակությունը:
                            25-30 րոպե *:
                        
                                            
                            Պատված շերտի հաստությունը:
                            3մմ-ից մինչև 30մմ *:
                        
                                            
                            Ջրի ծախսը:
                            9-10լ. 30կգ-ի համար (մոտ 320մլ՝ 1կգ չոր շաղախի համար) *:
                        
                                            
                            Ծախսը:
                            10կգ-12կգ /1մ²-ի հաշվարկով ( շերտի 1սմ հաստության դեպքում ) *: