Բնութագիր:
                            Գիպսային ծեփամածիկ, նախատեսված չոր միջավայրում պատերի և առաստաղների ծեփամածման, հարթեցման համար:
                        
                                            
                            Տեսակ:
                            Գիպսային ծեփամածիկ։
                        
                                            
                            Հատկություններ:
                            Գիպսային ծեփամածիկի խառնուրդը նախատեսված է չոր միջավայրում պատերի և առաստաղների ծեփամածման, ինչպես նախնական, այնպես էլ վերջնական հարթեցման համար: Կիրառվում է շինության ներսում աղյուսե, կրային, բետոնե պատերի, ներկման կամ պաստառապատման ենթակա մակերեսների հարթեցման դեպքում, միջավայրի ոչ ավել, քան 75% խոնավության պայմաններում: Ջրակայուն չէ: Նախատեսված չէ հատակի հարթեցման համար: Պատրաստի շաղախի հետ աշխատանքի ժամանակը՝  առնվազն 60 րոպե:  Պատվող շերտի միջին հաստությունը՝ 1-2մմ:
                        
                                            
                            Բաղադրիչներ:
                            Խառնուրդը կազմված է գիպսի և կալցիում կարբոնատի, ինչպես նաև ցելյուլոզային հավելումների միացությունից, որոնք աշխատանքների ընթացքում կարգավորում են կապակցման պրոցեսը:
                        
                                            
                            Մակերեսի նախապատրաստում և Օգտագործում:
                            Աշխատանքն իրականացնել օդի ջերմաստիճանի +10˚C-ից ոչ պակաս և 75% - ից ոչ բարձր հարաբերական խոնավության պայմաններում: Սենյակային ջերմաստիճանի ջրին աստիճանաբար ավելացնել չոր շաղախը, խառնիչի օգնությամբ խառնել, մինչև համասեռ զանգված ստանալը: Շաղախը թողնել հասունացման 5-7 րոպե, կրկին խառնել օգտագործելուց առաջ:  Աշխատանքը կատարել չժանգոտվող շպատելի (մածկաթիակի) օգնությամբ: Նախապես մաքրել մակերեսը փոշուց, կեղտից, այլ, ոչ կայուն գոյացություններից (օր. հին պաստառի մնացորդներ, յուղաներկ և այլն), վերացնել հիմքի թույլ հատվածները, մակերեսը դարձնելով մաքսիմալ կրողունակ: Լայնացնել մանր ճաքերը՝ նախապես լցնելով դրանք ընդհանուր շերտից առաջ: Անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հեղուկ նախաներկ: Լիովին չորանալուց հետո, առավել հարթ մակերես ստանալու համար, հարկավոր է կատարել մակերեսի հղկում: Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով: Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
                        
                                            
                            Օպտիմալ շերտի հաստությունը:
                            0,8մմ-ից մինչև 3մմ *:
                        
                                            
                            Խառնուրդի կենսունակությունը:
                            60-70 րոպե:
                        
                                            
                            Ծախսը:
                            10կգ-11կգ /10մ²-ի հաշվարկով ( շերտի 1մմ հաստության դեպքում ) *:
                        
                                            
                            Ջրի ծախսը:
                            15-17լ. 30կգ-ի համար (մոտ 520մլ՝ 1կգ չոր շաղախի համար) *: