R4 Ցեմենտ-ավազային խառնուրդ ավտոմատ կայաններով կիրառման համար

Ինֆո Նախատեսված է ավտոմատ կայանով շինության ներքին և արտաքին մակերեսների, պատերի, հատակների (քար, աղյուս, գազաբլոկ, պեմզաբլոկ, բետոն) սվաղման և հարդարման համար:

Մանրամասներ

Բնութագիր: Նախատեսված է ավտոմատ կայանով շինության ներքին և արտաքին մակերեսների, պատերի, հատակների (քար, աղյուս, գազաբլոկ, պեմզաբլոկ, բետոն) սվաղման և հարդարման համար: Կիրառելի է նաև պատշարման պրոցեսում:
Տեսակ: Ցեմենտավազային հիմքով մոխրագույն սվաղ:
Նշանակություն: Ավտոմատ կայանով շինության ներքին և արտաքին մակերեսների, պատերի, հատակների (քար, աղյուս, գազաբլոկ, պեմզաբլոկ, բետոն) սվաղման և հարդարման համար: Կիրառելի է նաև պատշարման պրոցեսում:
Բաղադրիչներ: Պորտլանդ ցեմենտ, ավազ, հավելանյութեր
Հատկություններ: Ցեմենտավազային հիմքով, օժտված բարձր ամրությամբ, կայուն եղանակային փոփոխությունների նկատմամբ, մոխրագույն սվաղ:
Մակերեսի նախապատրաստում: Մակերեսը պետք է լինի չոր և ամուր, նախապես մանրակրկիտ մաքրված ներկից, յուղից ու փոշուց: Պակաս կրողունակ, փայլուն մակերեսը մաքրամշակել, առավել զգալի անհարթությունները ուղղել առանձին (կարելի է օգտագործել տվյալ խառնուրդը, թողնել ամրանա, ապա շարունակել աշխատանքը): Հիմքը անհրաժեշտ է մշակել հեղուկ նախաներկով (ակրիլատ): Պակաս կրողունակ կամ թույլ կլանող, ինչպիսին են օրինակ հարթ բետոնե կամ ջրակայուն գիպսաստվարաթղթե մակերեսները, խորհուրդ է տրվում նախօրոք պատել “Beton-Kontakt” հատիկավոր նախաներկով՝ համակցման առավել բարենպաստ մակերես ապահովելու համար: Աշխատանքները սկսել մակերեսի նախապատրաստումից, նախաներկով մշակելուց առնվազն 4-5 ժամ անց:
Օգտագործում: Մաքուր տարայի մեջ սենյակային ջերմաստիճանի ջրին ջրին (4.2 - 5լ. 25կգ չոր շաղախի համար հաշվարկով) աստիճանաբար ավելացնել չոր շաղախը, գլխադիր գայլիկոնով խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ զանգված ստանալը *: Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ: Քսված շերտի հաստությունը՝ 1սմ-ից ոչ պակաս: Աշխատանքների իրականացման ժամանակ օդի և հիմքի ջերմաստիճանը պետք է լինի +10-ից +30°C-ի միջակայքում: Սվաղի նորմալ չորացման համար հարկավոր է ապահովել տարածքի օդափոխությունը: Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով: Օգտագործված պարկերը և սվաղի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով: ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ Աշխատանքներն իրականացնել շնչառական օրգանների պաշտպանիչ դիմակով: Հնարավորինս խուսափել մաշկի հետ շփումից: Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի: Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Ջրի ծախսը: 4.2 - 5լ. 25կգ-ի համար (մոտ 180մլ՝ 1կգ չոր շաղախի համար)*
Ծախսը: 16կգ - 17կգ /1մ²-ի հաշվարկով ( շերտի 10մմ հաստության դեպքում )*

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
* Ապրանքատեսակի ներկայացված ծախսը, տեխնիկական ցուցիչները, հաշվարկները միջինացված են և փոփոխական, կապված նյութի ավելի կոնկրետ օգտագործվող մակերեսի առանձնահատկություններից՝ հարթությունից, քսվող շերտի հաստությունից, ջերմաստիճանի ու խոնավության պայմաններից: Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները կարող են շեղվել: Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման արդյունքում առաջացած խնդիրների համար: