ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՆԵՐԿ
                            Ծավալը
                        
                        
                        Ինֆո
                        Ջրամեկուսիչ լատեքսային ներկ՝ նախատեսված լողավազանների ներկման համար։
                    
                
                
            Մանրամասներ
                            Բնութագիր:
                            Էլաստիկ է, ունի բարձր առաձգականություն։ Օգտագործվում է սվաղի, բետոնի, աղյուսաշարվածքի, բետոնասալի և այլ արտաքին աշխատանքների համար։ Օժտված է նախնական գույնի երկարաժամկետ պահպանման հատկությամբ։ Փոխարինում է կերամիկական սալիկների օգտագործմանը լոգարաններում և լողավազաններում։ Ապահովում է ջրակայունություն և հուսալի ջրամեկուսացում։ Դիմացկուն է ախտահանող նյութերի և կենցաղային լվացող միջոցների, քլորի ազդեցության նկատմամբ։ Տաքանալիս չի փոխում գույնը և հոտ չի արձակում։ Ձևավորում է չսայթաքող մակերես։ Էկոլոգիապես մաքուր է և անվտանք առողջության համար։ Ժամանակի ընթացքում չի կորցնում նախնական տեսքը։ Ունի բարձր ծածկողականություն։
                        
                                            
                            Տեսակ:
                            Ջրամեկուսիչ լատեքսային ներկ՝ նախատեսված լողավազանների ներկման համար։
                        
                                            
                            Նշանակություն:
                            Նախատեսված լողավազանների, դեկորատիվ շատրվանների, երկաթբետոնից պատրաստված լանդշաֆտային քանդակների մակերեսների պաշտպանիչ և դեկորատիվ ներկման համար, որոնք ենթարկվում են ջրի երկարատև ազդեցությանը։ Կիրառելի է նաև հորիզոնական մակերեսների վրա, որտեղ առկա են ջրի կուտակումներ։
                        
                                            
                            Բաղադրիչներ:
                            Ակրիլային լատեքս, սիլիկոնային հավելումներ, գունանյութեր, հակասեպտիկ հավելումներ, ջուր:
                        
                                            
                            Ծածկույթ:
                            Փայլատ և սպիտակ:
                        
                                            
                            Օգտագործումը:
                            Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր, մաքուր, զերծ խոնավ և յուղային հատվածներից։ Հարկավոր է նախապես հեռացնել հղկման արդյունքում առաջացած փոշին, փխրուն և ոչ կայուն շերտերը, ճաքերն ու խորշերը հավասարեցնել ծեփամածիկով, մշակել հեղուկ նախաներկով։ Ներկվող բետոնի հիմքը չպետք է լինի թարմ (օր․՝ 10սմ հաստությամբ երեսպատված շերտը պետք է չորանա առնվազն 28 օր)։ Աղերից և ալկալիներից ազատվելու համար բետոնե ավազանները հարկավոր է մի քանի օր լցնել ջրով, ապա մանրակրկիտ չորացնել։ Հնարավոր կենսաբանական աղտոտումները, բորբոսները պետք է մաքրվեն հատուկ նյութերի միջոցով։ Ներկապատումը պետք է իրականացվի միայն մակերեսների ամբողջական չորացումից հետո։   Ներկը պատրաստ է օգտագործման։ Օգտագործելուց առաջ ներկը լավ խառնել և նոսրացնել ջրով ընդհանուր ծավալի ոչ ավել քան 5%-ի չափով։ Ավելացվող ջրի քանակը մեծապես կախված է կիրառման եղանակից, մակերեսի տեսակից և վիճակից։ Աշխատանքը կարելի է կատարել վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով, 2-3 շերտով՝ ըստ պահանջի։  Ներկման աշխատանքները կատարել +5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային և օդի խոնավության ոչ ավել քան 80% պայմաններում։ Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով։ Օգտագործված տարաներն աղբահանել սահմանված կարգով։ 
                        
                                            
                            Չորացման ժամանակ:
                            1 ժամ
                        
                                                                
                            Սպասարկում:
                             120-160g/m²