ECOMIX AUTOMAT գիպսային սվաղ

Ինֆո Պոլիմերային հավելումներով՝ ավտոմատ կայաններով (մեխանիզացված) օգտագործման Ecomix գիպսային սվաղ, նախատեսված շինության ներսի չոր հիմքով, հիմնական պատերի և առաստաղների նախնական ծեփամածկման համար:

Մանրամասներ

Բնութագիր: Պոլիմերային հավելումներով՝ ավտոմատ կայաններով (մեխանիզացված) օգտագործման Ecomix գիպսային սվաղ։
Տեսակ: ECOMIX AUTOMAT գիպսային սվաղ
Նշանակություն: Նախատեսված է շինության ներսի չոր հիմքով, հիմնական պատերի և առաստաղների նախնական ծեփամածկման համար: Հարմար է բետոնի, տուֆի, ցեմենտավազային հիմքերի, աղյուսե, գաջած և այլ մակերեսների առաջնային հարդարման համար, գիպսային և կավճային (վերջնահարդարման) ծեփամածիկների օգտագործումից առաջ:
Բաղադրիչներ: Գիպսային հիմքով, պոլիմերային հավելումներով խառնուրդ:
Մակերեսի նախապատրաստում: Աշխատանքն իրականացնել օդի ջերմաստիճանի +10°C-ից ոչ պակաս և 75% - ից ոչ բարձր հարաբերական խոնավության պայմաններում: Ձեռքի աշխատանքների համար. սենյակային ջերմաստիճանի ջրին աստիճանաբար ավելացնել չոր շաղախը, խառնիչի օգնությամբ խառնել, մինչև համասեռ զանգված ստանալը, ծեփել չժանգոտվող շպատելի (մածկաթիակի) օգնությամբ: Նախապես մաքրել մակերեսը փոշուց, կեղտից, այլ, ոչ կայուն գոյացություններից (օր. հին պաստառի մնացորդներ, յուղաներկ և այլն), վերացնել հիմքի թույլ հատվածները, մակերեսը դարձնելով մաքսիմալ կորոզունակ, անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հեղուկ նախաներկ: Կլանման ցածր աստիճան ունեցող, ինչպիսին են օրինակ հարթ բետոնե կամ ջրակայուն գիպսաստվարաթղթե մակերեսները, խորհուրդ է տրվում նախօրոք պատել “Beton-Kontakt” հատիկավոր նախաներկով՝ համակցման առավել բարենպաստ մակերես ստանալու համար: Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով: Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով: ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ Աշխատանքներն իրականացնել շնչառական օրգանների պաշտպանիչ դիմակով: Հնարավորինս խուսափել մաշկի հետ շփումից: Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի: Պահել երեխաների համար անհասանելի վայրում: