MASTER ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՆԵՐԿ
Ծավալը
Ինֆո
Սիլիկոնային հիմքով լատեքսային ներկ՝ ներքին և արտաքին աշխատանքների համար։
Մանրամասներ
Բնութագիր:
Չորանալուց հետո ձևավորում են հարթ, փայլատ ու ձյունաճերմակ “շնչող” մակերես։ Հետշ են օգտագործման մեջ, արագ են չորանում, առանց սուր հոտի, չեն կորցնում նախնական տեսքը, չեն դեղնում։ Օժտված են բարձր ծածկողականությամբ։ Էկոլոգիապես մաքուր են և անվտանգ։
Տեսակ:
Սիլիկոնային հիմքով լատեքսային ներկ։
Նշանակություն:
Նախատեսված են շինությունների ներքին (բետոն, գիպս, ծեփամածիկ, փայտ, պաստառ) և արտաքին մակերեսների ու այլ ծածկույթների ներկման համար։
Բաղադրիչներ:
Ակրիլային սոպոլիմեր և անօրգանական լցանյութեր:
Ծածկույթ:
Փայլատ և սպիտակ:
Օգտագործումը:
Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր, մաքուր, զերծ խոնավ և յուղային հատվածներից։ Հարկավոր է նախապես հեռացնել հղկման արդյունքում առաջացած փոշին, փխրուն և ոչ կայուն շերտերը, ճաքերն ու խորշերը հավասարեցնել ծեփամածիկով։ Խիստ ներծծվող մակերեսները անհրաժեշտ է նախ մշակել հեղուկ նախաներկով։ Օգտագործելուց առաջ ներկը լավ խառնել։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել ներկի զանգվածի 10%-ի չափով ջուր։ Ավելացվող ջրի քանակը մեծապես կախված է կիրառման եղանակից և մակերեսի տեսակից։ Աշխատանքը կարելի է կատարել վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով, ըստ պահանջի՝ 1-2 շերտով։ Ներկման աշխատանքները կատարել +5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային և օդի խոնավության ոչ ավել քան 80% պայմաններում։ Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով։
Չորացման ժամանակ:
1 ժամ
Լվացքի աստիճան:
1
Սպասարկում:
130-160g/m²